ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Վանաձորի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոս Մխիթարյանի եղբայրը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաջարի զինվոր Նիկոն ծնվել է 2000թ սեպտեմբերի 6-ին Լոռու մարզի Ջրաշեն գյուղում՝ բանվորի ընտանիքում։
ժամկետային զինծառայող Նիկողոսը զոհվեց անտառում թաքնված թշնամու գնդակից: Նրա զինակից ընկերները խոստացել են, որ երբ վերադառնան, կպատմեն նրա հերոսության մասին շատ ու շատ դրվագներ։
Հերոսաբար զոհվեց Նիկոն, տան միակ զավակը` կյանքը նվիրելով հայրենիքին, երազանքը` հողին: Երեխային անվանակոչել են Նիկողոս՝ ի պատիվ զոհված եղբոր:
--00--ԱԹ