ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության վարչապետ Կիմ Տոկ Հունը սեպտեմբերի 21-ին շնորհավորական հեռագիր է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ: Այս մասին գրում է dprktoday.com կայքը:
Կորեայի վարչապետը վստահություն է հայտնել, որ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ երկրներն էլ ավելի մեծ առաջընթաց կգրանցեն հարաբերությունների զարգացման գործում:
--00--ԿԿ