ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հայաստանի և Իսրայելի քաղաքացի, 55-ամյա Յուրի Մ.-ի նկատմամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը:
Յուրի Մ.-ն, ով կասկածվում է 56-ամյա Վաղինակ Ե.-ին սպանելու մեջ, կալանավորվեց և դատարանից տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ:
--00--ԱԹ