ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24 News
Երեկ՝ սեպտեմբերի 30֊ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ Այս մասին հայտնում է Կուսակցության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ կուսակցականներ։
ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ելույթ ունենալով, խոսեց Գյումրու ավագանու ընտրությունների կարևորության և զարգացման հնարավորությունների մասին։
Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Այն ներառում է իրատեսական դրույթներ՝ քաղաքում առկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ։
Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ արվելու է ամենը, որպեսզի ոլորտային խնդիրներին ճշգրիտ և իրատեսական լուծումներ տրվեն և դրանք խելամիտ ժամկետներում կյանքի կոչվեն։
--00--ԱԹ