ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովակիմյանի վարած «Nissan» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ, 28-ամյա Արթուր Բարեղամյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի և 38-ամյա Խաչատուր Խաչատրյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ «06»-ն ու «Nissan»-ը կայանված են եղել, երբ «Volkswagen»-ը դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan»-ին, վերջինս էլ առաջ ընթանալով, բախվել է եգիպտացորենով բարձված «06»-ին:
--00—ԼՄ