ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հարցում Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ։ Այս մասին CNN Turk-ին ասել է Թուրքիային արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։
«Այս հարցը մենք քննարկել ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասել է նա։
Չավուշօղլուն հավելել է, որ միաժամանակ Հայաստանից «դրական ազդակներ են ստացվում», որոնց Անկարան ևս դրական է արձագանքում։
--00—ՄՀ