ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար:
Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների`
6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով,
11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից»:
--00--ԱԹ