ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24 News
2021 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում իրավունքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը և դատական իշխանության անկախությանը վերաբերելի հարցերի շրջանակ:
--00--ԱԹ