ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից՝ զեկույց ներկայացնել Թուրքիայի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման մասին։
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Բոբ Մենենդեսը որպես օրինակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից 2020 թվականին Արցախի դեմ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառումը։
--00--ԱՀ