ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24 News
Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությամբ խորհրդարան ներկայացված համաներման մասին որոշման նախագիծը։
Խորհրդարանը քննարկումից հետո ընդունել է նախագիծը․ գրել է 1lurer.am-ը։
Նշենք, որ նախագծի համաձայն շուրջ 16 հազար դատապարտյալի համաներում կշնորհվի: Համաներումը կտարածվի մի քանի խմբերի անձանց վրա, որոնց մեծ մասը ինչ-որ կերպ առնչվում են Արցախյան հակամարտությանը:
Համաներման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին: Այն Ադրբեջանի պատմության մեջ ամենազանգվածային համաներումն է։
--00—ՄՀ