ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Գեղամ Վարդանյանը ներկայացրել է դիմում՝ սեփական ցանկությամբ ԵՏՀ-ում իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Ինչպես հայտնում է Sputnik.Armenia-ն, այդ մասին նա տեղեկացրել է ՀՀ կառավարությանը:
Վերջինիս փոխարեն այդ պաշտոնին կնշանակվի Վարոս Սիմոնյանը: Նշված որոշումները հաստատման փուլում են և կհրապարակվեն ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից ստորագրվելուց հետո:
Գեղամ Վարդանյանը 2019 ԵՏՀ ՏՀՏ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար է նշանակվել 2019 թ. դեկտեմբերի 30-ին: Նա այդ պաշտոնին փոխարինեկ է Կարինե Մինասյանին:
--00--ԱԹ