ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պ.Ռ. Գալագերի հետ հանդիպման արդյունքներով տված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հարավային Կովկասին:
«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որ ՌԴ գործադրում է ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և այնպիսի գործընթացների կազմակերպման ուղղությամբ, որ պետք է ամրապնդեն վստահությունը, ստեղծեն պայմաններ` Հարավային Կովկասում տնտեսական և այլ բնույթի լիարժեք համագործակցության համար»,- ասել է Լավրովը:
--00--ԱԹ