ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը:
«Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:
--00--ԿԿ