ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Վերաքննիչ քրեական դատարանը Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։
Նրան նախորդ ամիս Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը գրավով ազատ էր արձակել:
Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը:
--00--ԿԿ