ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
«Ինչքան Նիկոլն ավելի բարձր է գոռում, որ Սյունիքով միջանցք չի լինելու, այնքան ես ավելի եմ վախենում, այնպես, ինչպես ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ: Այդ պահից սկսեցինք վախենալ, որ սա տանում է պատերազմի` ձախողելով խաղաղ բանակցությունները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը տանում է նրան, որ մեր տարածքով լինեն միջանցիկ ճանապարհներ, որոնք մենք չկարողանաք վերահսկել և տեղյակ չլինենք, թե ինչ է տեղափոխվում՝ զե՞նք, թմրանյութե՞ր, ահաբեկիչնե՞ր: «Աշխարհում ոչ մի պարտված ղեկավար, չի կարողացել իր դեմքով պետության հաջորդական պրոբլեմները լուծել, ընդհակառակը, իրեն պահել են, որ մնացած պրոբլեմները ևս բարդեն նրա վրա»,- ասել է Զաքարյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքին զարգացումներին, հասարակության վերաբերմունքին և ընդդիմության անելիքին:
Մանրամասները՝ տեսանյութում: