ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Քանաքեռում երեկ տեղի ունեցած «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի՝ Տյուշի և ևս երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 5 անձ, այդ թվում՝ Տյուշի բոլոր չորս որդիները։ Ձերբակալվածներից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ժամը 02.40-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։
--00--ԿԿ