ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այսօր Հայաստանում հերթական անգամ պաշտպանության նախարար փոխվեց. գործող նախարար Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում փոխարինեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
24News-ն առանձնացրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք ովքե՞ր են եղել այդ պաշտոնին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թ. մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո՝ 2020 թ. նոյեմբերի 21-ին, Տոնոյանն ազատվեց պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` 2020 թ. նոյեմբերի 21-ին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը: Նա պաշտոնից ազատվեց 2021 թ. հուլիսի 20-ին:
2021թ. օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվեց Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:
Կարապետյանը պաշտոնավարեց մոտ երեքուկես ամիս:
--00--ԱԹ