ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ղրղզստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կազմում կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Ղրղզստանի Հանրապետություն կգործուղվեն Հայաստանի Հանրապետության դիտորդներ:
Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջում հրապարակված վարչապետի որոշումներից:
ՀՀ դիտորդները կգործուղվեն նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը:
--00--ԱՀ