ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24 News
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լրիվ վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:
Սահակաշվիլին 50 օր տեւած հացադուլը դադարեցրել Է լույս նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների կլինիկայից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:
Ներկայում նա գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
«Եթե խոսենք միայն ռեֆիդինգի մասին, որպեսզի նա սկսի նորմալ սնվել, ապա դրա համար կպահանջվի մեկ կամ երկու ամիս, բայց մյուս օրգանների վերականգնման համար ժամանակ կպահանջվի: Իմ կարծիքով՝ նրան մի քանի ամիս կպահանջվի»,-ասել Է Նիկոլոզ Կիպշիձեն: Նա նշել Է, որ Սահակաշվիլին դեռ իրեն թույլ Է զգում, բայց բուժումն անցկացվում Է ըստ պլանի:
«Նա թուլություն ունի, դրանում տարօրինակ ոչինչ չկա: Ճնշումը, մյուս լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են: Անշուշտ, դրանից մի քանիսը հարկավոր Է ուղղել, եւ դա տեւական գործընթաց Է, որը հինգ-վեց օրում չի ավարտվի»,-ասել Է Կիպշիձեն:
Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ, որտեղ Սահակաշվիլին կշարունակի պատիժը կրել երկու քրեական գործերով՝ վեց տարի ազատազրկման տեսքով:
Բացառված չԷ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի: Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում Է 9 տարի։
--00—ՄՀ