ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Վլադիմիր Մակեյը բանակցություններ են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Կողմերը քննարկել են համագործակցության ծրագրերը, ԼՂ հարցով եռակողմ հայտարարությունների կատարման ուղղությամբ Ադրբեջանի քայլերը, ինչպես նաև «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերականգնման աշխատանքները»։
Մակեյը Բայրամովին վստահեցրել է` «Մինսկը պատրաստ է մասնակցել այդ տարածքներում վերականգնողական աշխատանքներին»։
--00--ԱԹ