ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Խորհրդարանն այսօր ընդունեց Հայաստանի 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 947,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 184 մլրդ դրամ։ Պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 236,2 մլրդ դրամի մակարդակում։
Ըստ պետբյուջեի նախագծի՝ պետական պարտքի չափը 2022 թվականի վերջին կհասնի 4 տրլն 741 մլրդ դրամ (2022 թ. ՀՆԱ-ի 60,2 %-ը)։ Արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պետական պարտքի 69 %-ը, ներքին պարտքը՝ 31 %-ը։
Նախատեսվում է նաև ապահովել ՀՆԱ-ի աճը 7 տոկոսի չափով։
--00—ԼՄ