Խաղաղապահները կենտրոնացած են գերիների վերադարձի ու հումանիտար խնդիրների լուծման վրա. Գերասիմով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Գերասիմով

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի ու հումանիտար խնդիրների լուծման վրա: Այս մասին հայտարարել է  ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Բացի կրակի դադարեցման ռեժիմի վերահսկումից` մեր խաղաղապահների ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանը»,- ասել է նա: 

Վերջինս խաղաղապահների առաջ դրված հիմնական խնդիրներ է համարել նաև ականազերծումը, զոհվածների մարմինների որոնումը, հումանիտար բեռների անվտանգ տեղափոխման ապահովումը:

--00--ԱԹ