ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երևանյան տրանսպորտի մի շարք գծերի վարորդներ, ինչպես արդեն հայտնել ենք, հրաժարվել են դուրս գալ աշխատանքի՝ բողոքելով տրանսպորտային նոր համակարգի ներդրման դեմ։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից 24News-ին ասացին, որ վարչության պետ Էդգար Գալստյանն այս խնդրի հետ կապված այցելել է ավտոբուսների պարկ։ Վարչությունից նաև տեղեկացրին, որ ներկա պահին գործադուլ է։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը 24News-ին չասաց, թե կոնկրետ որ համարի գծի վարորդներն են գործադուլ հայտարարել։ Կարապետյանն ասաց, որ այս հարցով զբաղվում են, և որ քաղաքապետարանը առաջիկայում հայտարարություն կտարածի։
--00—ԼՄ