ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Եվրոպական խորհրդի քարտուղար Շառլ Միշելը Բրյուսելում երեքշաբթի ուշ երեկոյան կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որում Երևանին և Բաքվին կոչ է անում լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում և վերադարձնել գերիներին (հայկական կողմի մոտ ադրբեջանցի գերիներ չկան - խմբ.): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Միշելը կողմերին կոչ է արել վերջնականապես լուծել հումանիտար խնդիրները՝ ընդգծելով, որ այդ քայլը կունենա վճռական նշանակություն: Նա նաև կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև ճշտել անհայտ կորածների ճակատագրերը՝ նշելով, որ երկու կողմերի ցուցաբերած մարդասիրական քայլերն ունեն վճռորոշ նշանակություն և կարող են հաստատել տարածաշրջանային փոխվստահություն և կայունություն», - ասված է Եվրոպական խորհրդի հայտարարությունում:
--00--ԱՀ