ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24 News
Արագածոտնի մարզի Թալին համայնքում այսօր կայացավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում համայնքապետ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը:
Նշենք, որ նիստի ժամանակ համայնքապետի երկու թեկնածու առաջադրվեց. «Հայք» կուսակցությունից` Դավիթ Մանուկյանը, «Քաղաքացիական պայմանագրից»՝ Տավրոս Սափեյանը:
Քվեարկության արդյունքներով Տավրոս Սափեյանն ստացավ 11 ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 ձայն:
--00--ԱԹ