ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24 News
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» շտամի դեմ պայքարում բոլոր մյուս պատվաստանյութերից արդյունավետ է գործում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է այլ երկրների, այդ թվում` եվրոպական երկրներին, տրամադրել «Սպուտնիկ V» պատվաստանյութ` բուստերային պատվաստման համար:
--00--ԱԹ