ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմանում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․ Մ.-ի համար բերված հանձնուքը։
ԱՆ-ից հայտնում են, որ զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով, որոնց հետ միասին ընդհանուր քաշը կազմել է 161,56 գրամ։
Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
--00—ԼՄ