ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Պարտությունից հետո Հայաստանում հուսահատություն չկա։ Հինավուրց հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ավելի սարսափելի դեպքերի է հանդիպել։ Այս մասին «Позиция» հաղորդման եթերում ասել է Հայաստանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։ Նրա խոսքով, նույնիսկ երբ շատ վատ է, հայերը փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ կորսված չէ։
Անդրադառնալով Հայաստանում ռուսատյացության մասին դիտարկումներին՝ Ֆեֆիլովը նկատել է․«Ես դա չեմ զգում։ Ցույց տվեք ինձ այդ ռուսոֆոբներին, ինչպիսի՞ տեսք ունեն նրանք։ Գուցե նրանք սոցցանցերում գոյություն ունեն։ Ես թռչում եմ Մոսկվա։ Ինքնաթիռները լեփլեցուն են։ Նրանք ռուսատյա՞ց են։ Դա պարզապես կարծրատիպ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։