ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը կարծում է վերջին 100-ամյակներում իր գործն արած որևէ գործիչ կամ կուսակցություն չկա: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նա պատմել է խորհրդային տարիներին բանտում անցկացրած 17 տարիների մասին, որոնց մի մասը՝ ավելի քան 300 օրը, հանրային գործիչն անցկացրել է կարցերում՝ 4 պատերի մեջ:
Պարույր Հայրիկյանը խոսել է նաև խորհրդային տարիներին և անկախության շրջանում իր դեմ կազմակերպված մահափորձերի մասին և կարծիք հայտնել, որ կենդանի է մնացել, քանի որ իրեն «հրեշտակները տիրություն են արել»: Անդրադառնալով վերջին՝ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված մահափորձին՝ Պարույր Հայրիկյանը խոստովանել է, որ դեպքից հետո դատարանի դահլիճում հանդիպել է դրա կազմակերպչի՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի հետ, և որ վերջինս իրենից ներողություն է խնդրել ու իր կողմից ներում ստացել:
Պարույր Հայրիկյանը խոսել է նաև իր կյանքում հետք թողած երեք կանանց՝ Ելենա Սիրոտենկոյի, Լուսինեի և Սուսաննայի մասին:
Հարցազրույցը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.
00:00 - Անոնս,
01:33 - 17 տարի՝ բանտում, 300 օր՝ կարցերում,
11:17 - Երեխաներիս մայրը՝ Ելենան,
16:14 - Չկայացած սերս՝ Լուսինեն,
18:15 - 30 տարի հոգսս կրողը՝ Սուսաննան,
19:54 - Ճիճու են ինձ «հին ԿԳԲ-եշնիկ» ասողները,
23:27 - ԽՍՀՄ ԿԳԲ-ն ԱՄԿ-ից սարսափում էր,
28:22 - Մահափորձ անողներին ներել եմ,
31:20 - Հրեշտակներն ինձ տիրություն են արել,
32:42 - Պարտքեր ունեմ, տունս վաճառում եմ,
34:00 - Տարիքս իդեալական է, անելիք ունեմ,
37:55 - Մաճկալը եզ էր, չհասկացավ:
Կարևոր մտքերը՝ շեղատառերով.
- Վերջին 100-ամյակներում իմ գործն արած որևէ գործիչ չկա:
- Բանտն ազատության ճանապարհի հենակետերից մեկն է:
- Գլուխ չեմ գովի թե հզոր էի, ընդամենը ուժեղ սիրող էի. Աստված պահեց:
- Բանտում եկավ մի պահ, որ հասկացա՝ վերջս էկել է:
- Շարքային ճիճուներ են ինձ «հին ԿԳԲ-եշնիկ» ասողները:
- Չէի դիմանա ԿԳԲ-ի ճնշմանը, եթե Աստված ինձ հետ չլիներ:
- Իմ և Զատիկյանի տարաձայնությունները ԿԳԲ-ն էր ուռճացրել:
- Տեսել եմ Էպոսագետին. խղճացի, որ էդ աստիճանի ներողություն է խնդրում:
- Հրաման էր եկել՝ տարածե՛ք, որ Հայրիկյանն է իր վրա կրակել:
- Հրեշտակները տիրություն են արել, որ չեմ մահացել:
- Չեմ արտագաղթում. տունս վաճառում եմ, պարտքեր ունեմ:
- Ժողովրդավարությունը կարևոր է, բայց Աստծո պատվիրանից հետո:
--00--ԼՄ