ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24 News
«Փյունիկը» հրաժեշտ է տվել հերթական ֆուտբոլիստին։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբից հեռացել է բոսնիացի կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։
30-ամյա ֆուտբոլիստի հետ երկկողմ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը։ Շեչերովիչը «Փյունիկի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով չորս գոլային փոխանցման հեղինակ։
--00—ՄՀ