ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը չի կարողանա մասնակցել Լիխտենշտեյնի ընտրանու հետ վաղը կայանալիք խաղին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Գերմանիա - Հայաստան հանդիպման ընթացքում Հովհաննես Համբարձումյանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել և փոխարինվել:
Բուժզննումը ցույց է տվել, որ վնասվածքը լուրջ է, և Հովհաննես Համբարձումյանը չի մասնակցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ հանդիպմանը:
Համբարձումյանի վերականգնման կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն:
--00--ԿԿ