17-ամյա տղան ինքնասպանություն է գործել. փորձել են փրկել, սակայն հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

ինքնասպանություն

Դեկտեմբերի 22-ին, ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 17-ամյա Բ. Բ-ն է, ով իրենց տան նկուղում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Հարազատները նրան հայտնաբերել են, կտրել են պարանն ու փորձել օգնություն ցուցաբերել ու հիվանդանոց տեղափոխել, սակայն ճանապարհին նա մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

--00--ԱՀ