Դաստակի 2-րդ մատի վնասվածք, տոտալ անդամահատում, հրազենային վնասվածքով 17-ամյա տղա է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

39430ef2-39f4-4428-8a58-8bb9dfb4791b.jpg



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել են, որ «Ձախ դաստակի 2-րդ մատի վնասվածք, տոտալ անդամահատում, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 



Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Արման Ն․-ն է։ 



Ոստիկանները պարզել են նաև, որ նա վիրավորվել է նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում իրենց տանը, ննջասենյակում իրեն պատկանող իրեն պատկանող «Սուր-2608» տիպի  օդամղիչ ատրճանակով անփույթ վարվելու և կրակոց արձակելու հետևանքով:



Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 49 հատ օդամղիչ ատրճանակի համար նախատեսված գնդակներ և 1 հատ նշված ատրճանակի համար նախատեսված գնդակի կրակված պարկուճ, նշված ատրճանակը, ատրճանակի պլաստմասե տուփը  և զենքի հաշվառման թույլտվության քարտը:



Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում պատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել  են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։



Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ 

--00—ԶՀ