ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. քաղաքի կենտրոնում գտնվող հագուստի խանութում սպանվել է Անահիտ Իսկանդարյանը: Սպանված կինը խանութի սեփականատերն է, գրել է Armitimes.com-ը։
Վերջինս 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում նշանադրության նախօրեին սպանված, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի՝ Կարեն Եսայանի մայրն է:
Այս պահին տեղում աշխատում են իրավապահները, ժամանել է դատաբժիշկը:
Ըստ տարածքի այլ խանութների աշխատակիցների՝ տիկնոջ խանութի շերտավարագույրները փակ են եղել, ինչն անսովոր է թվացել այդ ժամի համար: Զանգել են, երբ կինը զանգերին չի պատասխանել, անհանգստացել, դիմել են հարազատներին:
--00—ՄՀ