ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (վարչության պետ Վարդան Վարդանյանի) ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արամ ղազարյանի), ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Ղարիբյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Թորոյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ գործողություններ, պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ, գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմանում, Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը և 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ, Հարությունյաին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։ Ըստ աղբյուրի՝ Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փետրվարի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:05-ի սահմանում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել դանակահարված մի քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ: Պարզվել էր, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն էր: Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել էին արնանման հետքեր: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
--00—ԼՄ