ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհաշինարարական գործունեություն ծավալող «Ճանապարհ» ՍՊԸ-ում իրականացրել են ստուգում և հայտնաբերել, որ
🔴 Ընկերությունն ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
🔴Գերազանցել է սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակները։
🔴Արտանետել է 12.579 տոննա անօրգանական փոշի։
🔴«Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրենին ներկայացվել է 3.336.720 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նաև նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 300.000 ՀՀ դրամի չափով։
--00—ԼՄ