ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի հատված 2173 ծառ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

default (2).jpg

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ստուգման արդյունքում անտառտնտեսությունում հայտնաբերվել է ապօրինի հատված 2173 ծառ։

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝  79.187.500 ՀՀ դրամի չափով։

Ստուգման արդյունքները փոխանցվել են իրավապահ մարմիններին։

--00—ԶՀ