ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24 News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարելվելու է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի հունվարի 17-20-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ»,- ասված է կարգադրությունում։
--00—ՄՀ