ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24 News
Մոսկվայում ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
Աղբյուրը հայտնում է, որ դրանք տևել են 1,5 ժամ։
«13 տարի անց Մոսկվայում կայացած հայ-թուրքական բանակցություններն ավարտվել են։ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ տևել է 1,5 ժամ»,- ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները ժամանել են Մոսկվա։ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը մեկնարկել էր երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջին հանդիպումը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
--00—ՄՀ