ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Հունվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20-ի սահմանում Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը իր վարած Lexus-350 մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի և հասակակից Իշխան Բոզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի պատճառը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նարեկ Մովսեսյանի կողմից վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար Մ. Սեդրակյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը:
--00—ԼՄ