ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24 News
ՀՀ Ազգային ժողովը 68 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ Քրիստիննե Գրիգորյանին ընտրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։
Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։
Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
ՄԻՊ Արման թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 23-ին։
--00--ՍԳ