ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ անշարժ գույքը կորցրած քաղաքացիները 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մինչև 18 տարեկան քաղաքացիները, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք ամսական կստանան 40 հազար դրամ, մյուս շահառուները` 20 հազար դրամ։
--00--ԿԿ