ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24 News
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ և քննարկել Հայաստանում ներդրումային հնարավորությունները։
Քերոբյանը Դուբայում մասնակցում է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա միջոցառումներին։
--00—ՄՀ