ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
«Վարչապետն ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը: Նրա մոտ պլանային թեստավորման շրջանակներում Covid-19 է ախտորոշվել»,- հայտնել են կառավարության աշխատակազմից:
Ըստ մամուլի ծառայության, Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում։
--00--ԿԿ