ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մովսես գյուղի 35-ամյա մի բնակիչ տան բակում կանեփի ցողուններ է պահում և չորացնում: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները հունվարի 26-ին այցելեցին նշված տուն:
Զննությամբ պատշգամբից հայտնաբերվեց կանեփի 4 ցողուն՝ մոտ 2 մետր երկարությամբ, իսկ տնից՝ մարիխուանայի նմանվող 40 գրամից ավելի զանգված: Բացի այդ, ոստիկանները նկուղից հայտնաբերեցին երեք պարկ վառոդ և 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ՝ մեկն առանց գնդակի:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
--00--ՍԳ