ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին․
Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին։
Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ։ Իր ստեղծած և ղեկավարած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը, անկասկած, մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ։
Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները:
Ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, նրա դարբնոցով անցած հարյուրավոր արտիստներին և նրա բազմահազար երկրպագուներին:
--00--ՍԳ