Փետրվարի 1-ից 7-ը  պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1307 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Փետրվարի 1-ից 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 245 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական վկայականի՝ 285 անձ։

69 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 30-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 29-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 182-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, հայտնաբերել են 1 հետախուզվողի, ինչպես և տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 51 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպք։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։



--00--ՍԳ