ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հոսպիտալացվել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկությունը հաստատել են կուսակցության կենտրոնական գրասենյակից։
Նրանք, սակայն, չեն նշել հոսպիտալացման պատճառը, գրում է polit.info-ն։
Ավելի վաղ URA.RU-ն, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ 75-ամյա Ժիրինովսկին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։ Կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպենն ընդգծել է, որ լիբերալ-դեմոկրատների առաջնորդն իրեն լավ է զգում։
--00--ՍԳ