ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24 News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է հունվարի 28-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավոտվթարի փաստով:
Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Mitsubishi Pajero-ն վարել է Իջևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Թանանյանը, ով տեղում մահացել էր, իսկ ուղևորներ, Իջևան քաղաքի բնակիչներ, 40-ամյա Սիրուշ Նաղդալյանը, 42-ամյա Արտակ Ծատուրյանն ու 61-ամյա Կարո Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: Երեկ՝ փետրվարի 8-ին, ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել հիվանդանոցից, որ իրենց մոտ տեղափոխված Կ. Անանյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Հունվարի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձնակույտի մեջ ու բախվել ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
--00—ՄՀ