ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով և հանուն Ռուսաստանի զսպման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:
«Տեսնում եք, որ շարունակում են ինքնաթիռներ գալ՝ աջակցելով զինված ուժերին, բերելով զենք ու ռազմական սարքավորումներ: Մի շարք երկրներ այս պահին քննարկում են զինված ուժերին, անվտանգության ու պաշտպանական սեկտորին նման աջակցություն տրամադրելու որոշումը: Մենք այս ամենն անում ենք Ռուսաստանին զսպելու նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կուլեբան: Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմի «գործողությունների բազային սցենարը ստիպելն է Ռուսաստանին նվազեցնելու լարվածությունը»:
--00--ԱՀ